Մատչելիության հղումներ

Զորամասի պահպանության տեղամասում ՊԲ զինծառայող է վիրավորվել, վիճակը բավարար է


Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ ժամը 17:30-ի սահմանում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող Արայիկ Ռոբերտի Շախպազյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության նախարարությունը «կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG