Մատչելիության հղումներ

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր են վերանորոգվել. Հակոբ Արշակյան


Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման, այս մասին հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են»,- նշել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG