Մատչելիության հղումներ

Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից մասնակի վերացնել կորոնավիրուսի դեմ սահմանափակումները


Իրանի մայրաքաղաք Թեհրանում ախտահանում են փողոցները, 3-ը ապրիլի, 2020թ.
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ախտահանում են փողոցները, 3-ը ապրիլի, 2020թ.

Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից մասնակի վերացնել կորոնավիրուսի դեմ սահմանափակումները:

Նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, թե ապրիլի 11-ից տնտեսության «ցածր ռիսկայնություն» ունեցող ճյուղերը կվերսկսեն աշխատանքը: Թե որոնք են դրանք, իշխանությունները դեռ չեն հստակեցնում:

Իրանը դարձել էր կորոնավիրուսի բռնկման երկրորդ օջախն աշխարհում` Չինաստանից հետո: Առաջին դեպքն, ըստ պաշտոնյաների, արձանագրվել էր փետրվարի 19-ին` Թեհրանից քիչ հեռու գտնվող քաղաքներից մեկում, այդուհետ տարածվել ողջ երկրով մեկ:

Վերջին տվյալներով` վարակվել է ավելի քան 55 հազար մարդ, մահացել են մոտ 3500-ը: Փորձագետները, սակայն, կասկածի տակ են դնում այս տվյալները` փակ երկրում գործող խիստ գրաքննության պատճառով:

XS
SM
MD
LG