Մատչելիության հղումներ

Իրան. կորոնավիրուսի զոհ կարող են դառնալ միլիոնավոր մարդիկ


Իրան - Թեհրանի հիվանդանոցներից մեկում բուժում են կորոնավիրուսով վարակված կնոջը, մարտ, 2020թ.

Իրանի պետական հեռուստատեսությունը զգուշացրել է` նոր կորոնավիրուսը կարող է միլիոնավորների կյանքը խլել, եթե իրանցիները շարունակեն արհամարհել մասնագետների հորդորները` վարակի տարածումը կանխարգելելու և պաշտպանվելու վերաբերյալ:

Միայն երեկ երկրում հիվանդացության հազարից ավելի նոր դեպք է արձանագրվել, մահացել է 135 մարդ:

Ընդհանուր առմամբ, հիվանդների թվով ու մահացության ցուցանիշով Իրանն աշխարհում երրորդն է` Չինաստանից և Իտալիայից հետո:

Նախօրեին Թեհրանը որոշել է բանտերից ժամանակավորապես ազատել ևս 85 հազար ազատազրկվածների, որոնց թվում, ըստ ընդդիմադիրների, նաև քաղբանտարկյալներ կան:

Նախագահ Հասան Ռոհանին հորդորել էր տանը մնալ և խուսափել շփումներից ու զանգվածային միջոցառումներից՝ նաև մարտի 20-ին նախատեսված Նովրուզի տոնակատարության օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG