Մատչելիության հղումներ

Թրամփի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է


ԱՄՆ նախագահի ճեպազրույցը կորոնավիրուսի հարցով, Վաշինգտոն, 2-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ նախագահի ճեպազրույցը կորոնավիրուսի հարցով, Վաշինգտոն, 2-ը ապրիլի, 2020թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կորոնավիրուսի արագ ստուգման է ենթարկվել: Սպիտակ տունը հայտնել է, որ թեստի արդյունքը բացասական է:

«Ես թեստի ենթարկվեցի՝ հետաքրքրությունից դրդված, ուզում էի իմանալ, թե որքանով է արագ գալիս պատասխանը»,- ասել է նախագահը:

Մեկ ամիս առաջ նա ենթարկվել է ավելի երկարատև թեստի այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ շփում է ունեցել մի բրազիլացի պաշտոնյայի հետ, որի մոտ հետագայում կորոնավիրուս է հայտնաբերվել:

Սպիտակ տան փոխանցմամբ, բժշկական սարքավորումներ արտադրող Abbott Laboratories ընկերության նոր թողարկած կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստի արդյունքը ստանալու համար պահանջվում է մինչև 15 րոպե:

XS
SM
MD
LG