Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան մեկ միլիոն մարդ


Կորոնավիրուսի ագման կենտրոն համարվող Ուհանը, Չինաստան, 3 ապրիլի, 2020թ.
Կորոնավիրուսի ագման կենտրոն համարվող Ուհանը, Չինաստան, 3 ապրիլի, 2020թ.

Ապրիլի 3-ին` Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն դեպք: Մահացել է շուրջ 53 հազար մարդ, ապաքինվել է մոտ 220 հազար հիվանդ: Այդ տվյալները հայտնել է Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանը:

Անցած 24 ժամում առավել շատ մահվան դեպքեր են արձանագրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:

Կորոնավիրուսի համավարակը ծանր հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը:

«Վերականգնումը հնարավոր կլինի միայն համակարգված համաշխարհային ջանքերի շնորհիվ»,- այսօր ասել է Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդեն:

XS
SM
MD
LG