Մատչելիության հղումներ

Հայաստանում ևս մեկ մահվան դեպք է գրանցվել կորոնավիրուսից


«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ», - գրել է Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսից ևս մեկ մահ էր գրանցվել: Ընդհանուր թվով արդեն իսկ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG