Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները փետրվարի սկզբին Եվրահանձնաժողովին հավաստիացրել էին, թե պատրաստ են կորոնավիրուսի համաճարակին. Reuters


Ֆրանսիա - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոցից, մարտ, 2020թ.

Եվրամիության երկրները փետրվարի սկզբին Եվրոպական հանձնաժողովին հավաստիացնում էին, որ պատրաստ են կորոնավիրուսի համաճարակին, թեև իրականությունը միանգամայն այլ է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, որի տրամադրության տակ են հայտնվել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով մի քանի խորհրդակցությունների սղագրություններ:

Այդ քննարկումներին մասնակցել են Եվրահանձնաժողովի և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները, ըստ սղագրությունների՝ 27 պետություններից միայն 4-ն են (թե հատկապես որ երկրները, Reuters-ը չի նշում) մտավախություն հայտնել բժշկական սարքավորումների և պաշտպանիչ միջոցների հնարավոր պակասի կապակցությամբ: Դիմակների, արհեստական շնչառության սարքերի և այլ միջոցների մատակարարման հատուկ ծրագիրը Բրյուսելը սկսել է իրականացնել միայն փետրվարի 28-ից:

Համաճարակից ամենաշատը տուժած Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում մինչ օրս բժշկական նշանակության ապրանքների խիստ պակաս կա:

Reuters-ի տվյալներով` մի շարք երկրներ փաստորեն անտեսել են Բրյուսելի հորդորները համաճարակի պայմաններում բուժանձնակազմին հատուկ նախապատրաստելու մասին: Իտալիայում միայն փետրվարի 24-ից են կարգադրել բուժանձնակազմին դիմակներ և ձեռնոցներ կրել հիվանդների հետ աշխատելու ընթացքում:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 10 հազար բուժաշխատող, այդ թիվը երկրում վարակվածների ընդհանուր թվի 9 տոկոսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG