Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները տեսակապի միջոցով կքննարկեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղիները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներն այսօր տեսակապի միջոցով քննարկելու են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղիները:

Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյա պատմության մեջ առաջին անգամ կառույցի անդամ երկրների ներկայացուցիչները հանդիպում են վիրտուալ ձևաչափով՝ համաճարակով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումների պատճառով:

Դաշինքը ներկայացնող 30 անդամ պետությունների արտգործնախարարները պետք է ավելի մանրակրկիտ գնահատեն համատեղ ջանքերի համակարգումը համաճարակին արձագանքելու հարցում և հաստատեն ՆԱՏՕ-ի վճռականությունը՝ արձագանքելու ագրեսիայի ցանկացած դրսևորման:

«Մեր գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որպեսզի առողջապահության ոլորտի այս ճգնաժամը վերածվի անվտանգության ճգնաժամի», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավորր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG