Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս է հաստատվել օրեր առաջ Պուտինի հետ շփված բժշկի մոտ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կոմունարկայի հիվանդանոց այցելության ժամանակ, 24-ը մարտի, 2020թ.

Ռուսաստանում նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Մոսկվայի արվարձաններից մեկի` Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժշկի` Դենիս Պրոցենկոյի մոտ, ով մի քանի օր առաջ շփվել էր նախագահ Պուտինի հետ:

Ավելի վաղ Պրոցենկոն հայտարարել էր, որ իր գլխավորած հիմնարկում COVID-19-ով հիվանդ ավելի քան 200 մարդ կա: Թե երբ է բժիշկը վարակվել, հայտնի չէ:

Հստակ է, որ նախագահ Պուտինը անցած շաբաթ` մարտի 24-ին, այցելել էր այդ հիվանդանոց, զրուցել գլխավոր բժշկի հետ: Վերջինիս խոսնակը հայտարարել է, թե նախագահը պարբերաբար ստուգվում է, «նրա մոտ ամեն ինչ կարգին է»:

XS
SM
MD
LG