Մատչելիության հղումներ

Ադրբեջանը երկարաձգել է գարնանային զորակոչը


Ադրբեջան - Զորահանդես Բաքվում, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանը` Միլի մեջլիսը, այսօր որոշել է երկարաձգել ապրիլի 1-ին մեկնարկող գարնանային զորակոչի ժամկետը:

Նախապես ենթադրվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերի գարնանային համալրումը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: «Հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակը` գարնանային զորակոչը կտևի մինչև մայիսի 31-ը», - նշված է Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա որոշման մեջ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում կորոնավիրուսի վարակի 209 դեպք է արձանագրվել, մահացել է 4 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG