Մատչելիության հղումներ

Գյումրիում ծեծի ենթարկված աղջնակն արդեն կարողանում է քայլել


Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա գրառման համաձայն` աղջիկը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը:

Երեխան մոր հետ դաժան ծեծի էր ենթարկվել մարտի 5-ի գիշերը Գյումրիում մոր զուգընկերոջ կողմից: Մայրը մահացել էր:

XS
SM
MD
LG