Մատչելիության հղումներ

Կենսաթոշակների վճարումը կսկսվի ապրիլի 2-ից՝ բացառապես տներում


Արխիվային լուսանկար

Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Այս մասին հայտնում են Կառավարությունից՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ գալիք ամսվա կենսաթոշակների և նպաստների կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:

«Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG