Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս է ախտորոշվել ևս մեկ զինծառայողի մոտ. ՊՆ խոսնակ


Կորոնավիրուս է ախտորոշվել ևս մեկ զինծառայողի մոտ, վիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր», - գրել է նա։

Ստեփանյանը տեղեկացնում է, որ զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։

«Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները», - գրել է նա։

Հաստատված ընդհանուր վեց դեպքերը, ՊՆ խոսնակը հայտնում է, որ փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:

XS
SM
MD
LG