Մատչելիության հղումներ

Միշուստին. Ինքնամեկուսացման մոսկովյան փորձը կարող է տարածվել ողջ Ռուսաստանում


Ռուսաստան, Մոսկվա, 29-ը մարտի, 2020թ.

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր իր տեղակալների հետ Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ չի բացառել, որ մայրաքաղաքի իշխանությունների ձեռնարկած կարանտինային միջոցառումները կարող են տարածվել երկրի ողջ տարածքում:

«Ռուսաստանի կազմում գտնվող տարածքային կազմավորումների ղեկավարներին խնդրում եմ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի նույնատիպ միջոցառումների իրականացումը», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի վարչապետը:

Մոսկվայի քաղաքային և մարզային իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարին միտված կոշտ գործողությունների մասին հայտարարեցին երեկ երեկոյան: Դրանց համաձայն, Ռուսաստանի մայրաքաղաքի և հարակից շրջանների բնակիչները տանից կարող են դուրս գալ միայն խիստ սահմանափակ դեպքերում` նախապես քաղաքապետարանի կայքում գրանցվելուց և QR կոդի տեսքով համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG