Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում մոտենում է 34 հազարին


Ռուսաստան - Պաշտպանիչ դիմակներով կանայք Մոսկվայի Կարմիր հրապարակում, մարտ, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի զոհերի ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 34 հազարին:

Մահացածների ամենամեծ թիվը Իտալիայում է՝ մոտ 11 հազար մարդ, և Իսպանիայում՝ մոտ 7 հազար, վարակի հայտնաբերված դեպքերի քանակով առաջին տեղում է Միացյալ Նահանգները: Իշխանություններն սկսել են ուսումնասիրել քաղաքացիների տեղաշարժը սմարթֆոնների միջոցով: Գերմանիայում վարակվածների թիվն ավելի քան 62 հազար է, սակայն մահացության դեպքերը համեմատաբար քիչ են՝ 525: Միևնույն ժամանակ, նախապատրաստվելով վատթարագույնին, Գեմանիան մասնակիորեն դուրս է բերում իր զորքերն Իրաքից:

Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով այսօրվանից գործում է «ընդհանուր մեկուսացման ռեժիմ»: Տանից դուրս գալ կարելի է միայն աշխատանքի, մոտակա խանութ և դեղատուն գնալու, նաև աղբ թափելու և շանը դուրս հանելու համար, սակայն տանից ոչ հեռու քան 100 մետր: Այս պայմանների պահպանմանը կհետևի այսպես կոչված «հսկողության խելացի համակարգը», ինչը խոստանում են ստեղծել մեկ շաբաթվա ընթացքում՝ Մոսկվայի բնակիչները պետք է գրանցվեն քաղաքի կայքում և ստանան QR կոդ, որը հասանելի կլինի ոստիկանությունը: Խախտումների համար տուգանքներ են նախատեսված: Պետդուման պատրաստվում է զգալիորեն ավելացնել դրանց չափերը:

Ռուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսային վարակի ավելի քան 1500 դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է: Հանգստյան օրերին առաջին մահվան դեպքերը գրանցվել են Պսկովում, Սանկտ Պետերբուրգում, Օրենբուրգում:

Չինաստանում համաճարակը պաշտոնապես ավարտված է հայտարարվել, Ուհանը դանդաղ վերադառնում է սովորական կյանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG