Մատչելիության հղումներ

Ուրուգվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան առաջին դեպքը


Ուրուգվայի առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սաչյանը զրուցում է «Ազատության» հետ, Մոնտեվիդեո, 29-ը մարտի, 2020թ.

Ուրուգվայում արձանագրվեց կորոնավիրուսով վարակվածի մահվան առաջին դեպքը: Նոր վիրուսի առաջին զոհը դարձավ երկրի պաշտպանության նախկին նախարար (1993-1995թթ.) 71-ամյա պատմաբան Ռոդոլֆո Գոնսալես Ռիսոտոն:

«Ազատության» հայկական ծառայության հետ հարցազրույցում երկրի առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սաչյանն ասաց, որ այսօրվա դրությամբ Ուրուգվայում կան կորոնավիրուսով դրական թեստավորված 303 հիվանդներ:

Իշխանությունները հորդորել են քաղաքացիներին մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Ըստ մեկնաբանների՝ կորոնավիրուսի պատճառով երկրի տնտեսությունն անկման մեջ է, ինչը ստիպում է իշխանություններին օգնություն տրամադրել վնասված խավերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG