Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2640-ի


Կորոնավիրուսով ախտահարվածին փոխադրում են հիվանդանոց, Թեհրան, Իրան

Իրանում անցած 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով ախտահարման 139 նոր դեպք:

Մարտի 29-ի դրությամբ Իրանում ընդհանուր հաշվով վարակվել է ավելի քան 38 հազար 300 մարդ, մահացել է 2 հազար 640 հիվանդ:

Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուր Ջահանփուրի փոխանցմամբ, «ավելի քան 3 հազար 460 հիվանդ կրիտիկական վիճակում է»:

«Ուրախ եմ հայտնել, որ 12 հազար 391 հիվանդ ապաքինվել է», - ասել է խոսնակը:

Իրանը կորոնավիրուսով ամենաախտահարված պետություններից մեկն է և վարակվածության ցուցանիշով զիջում է միայն ԱՄՆ-ին, Իտալիային, Իսպանիային և Չինաստանին:

Նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել է, որ երկիրն առաջիկա երկու շաբաթում պետք է զսպի վարակի հետագա տարածումը:

XS
SM
MD
LG