Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի տարածումը դեռ շարունակվում է


Ինֆեկցիոն հիվանդանոց, Լա Կորունյա, Իսպանիա, 26 մարտի, 2020թ.
Ինֆեկցիոն հիվանդանոց, Լա Կորունյա, Իսպանիա, 26 մարտի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 30 հազարը, Իսպանիայում այսօր հաղորդվել է մահվան շուրջ 840 նոր դեպքերի մասին, ընդհանուր հաշվով այդ երկրում մահացել է ավելի քան 6500 մարդ:

Դա Իտալիայից հետո ամենաողբերգական ցուցանիշն է. Իտալիայում մահացածների թիվն անցել է 10 հազարը:

Ամբողջ աշխարհում ախտահարվածների թիվը մոտ 670 հազար է: Միացյալ Նահանգներում մարտի 29-ի դրությամբ վարակվել է ավելի քան 124 հազար մարդ:

Մարտի 27-ին նախագահ Դոնալդ Թրամփի վավերացմամբ ուժի մեջ է մտել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին և համավարակից տուժած տնտեսության համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու փաթեթը:

XS
SM
MD
LG