Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները պայմանավորվել են համակարգել ջանքերը վարակի դեմ պայքարում


Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահները Պեկինում, արխիվ
Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահները Պեկինում, արխիվ

Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել կորոնավիրուսի համաճարակի շուրջ` պայմանավորվելով համակարգել ջանքերը:

«Մենք սերտորեն համագործակցում ենք», - զրույցից հետո գրել է նախագահ Թրամփը Թվիթերում` փաստելով, որ Չինաստանը մեծ փորձառություն ունի վիրուսի դեմ պայքարում:

Զրույցից մի քանի ժամ առաջ, մինչդեռ, Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Պեկինը թաքցնում է իրական վիճակագրությունը: Չինաստանի պետական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, թե հեռախոսազրույցում Սի Ծինփինն ընդգծել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է միասնաբար աշխատեն` այս վարակի տարածումը կանխելու համար:

XS
SM
MD
LG