Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դարձավ կորոնավիրուսով աշխարհում առավել ախտահարված երկիրը


Բնակիչները փողոցներում դիմակներ են կրում և փորձում են պահպանել սոցիալական հեռավորության կանոնը, Նյու Յորք, 25 մարտի, 2020թ.
Բնակիչները փողոցներում դիմակներ են կրում և փորձում են պահպանել սոցիալական հեռավորության կանոնը, Նյու Յորք, 25 մարտի, 2020թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով առաջ է անցել Չինաստանից:

Մարտի 26-ին ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 17:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով մարտի 27-ին, առավոտյան 1:00-ին) Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 82 հազար 404 դեպք:

Չինաստանում այդ պահի դրությամբ կար 81285 հիվանդ, Իտալիայում 80589, Իսպանիայում 56786, Գերմանիայում շուրջ 44 հազար, Իրանում ավելի քան 29 հազար հիվանդ:

ԱՄՆ-ում Covid-19 հիվանդությունից մահացել է ավելի քան հազար հարյուր մարդ, ապաքինվել է մոտ 1900 մարդ:

Ընդհանուր հաշվով աշխարհում Երևանի ժամանակով մարտի 27-ին, առավոտյան ժամը 1-ին գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 530 հազար դեպք, մահացել է մոտ 24 հազար մարդ, լիովին ապաքինվել է ավելի քան 123 հազար հիվանդ:

XS
SM
MD
LG