Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է կես միլիոնը


Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է կես միլիոնը, ավելի քան 24 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ:

Վիրուսի տարածումը արագանում է՝ հայտնաբերված դեպքերի թվով առաջին տեղում է Միացյալ Նահանգները: Կորոնավիրուսների հետ կապված մահվան դեպքերի ամենամեծ թիվը Իտալիայում է՝ ավելի քան 8 հազար մարդ (8215): Մահերի թվով երկրորդ տեղում Իսպանիան է ավելի քան 4 հազար մարդ՝ երրորդ տեղում Չինաստանը:

Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 365 մարդ է մահացել: Մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 1700-ի: Մահացածների թվում` 16 տարեկան մի աղջիկ: Մոտ 3400 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում: Նրանց մեկ երրորդը 60 տարեկանից ցածր է:

Ֆրանսիայում համաճարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել է ավելի քան 29 հազար դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG