Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով` կախված իրավիճակից հնարավոր են խստացումներ կամ թուլացումներ


Կապված իրավիճակից հնարավոր են խստացումներ, միաժամանակ հնարավոր են որոշակի թուլացումներ տնտեսական գործունեության ցանկում, ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

«Քննարկումների արդյունքում իրավիճակին համապատասխան ցանկում կարող են տեղի ունենալ նոր խստացումներ կամ ավելի թուլացումներ, այսինքն` նոր տնտեսական գործունեության դասակարգիչներ կարող են բացվել կամ կարող են փակվել», - նշեց նա:

Փոխնախարարը ներկայացրեց, թե տնտեսական գործունեության որ տեսակներն են գործում, և որոնց գործունեությունն է սահմանափակված. - «Ծաղկի խանութի գործունեությունն արգելված է, դա պարետի որոշմամբ է սահմանված, պարետի որոշմամբ ընդհանրապես խանութների գործունեությունը վերաբերում է պարենային խանութներին, դեղատներին, որոնց թույլատրվում է իրականացնել վաճառք: Սահմանափակումները կապված են տեղաշարժի հետ:

Կա պարետի որոշում` կապված տեղաշարժի հետ, 3 դեպքում մարդիկ իրավունք ունեն տեղաշարժ իրականացնելու, առաջինը` պարետի որոշմամբ չսահմանափակված այն տնտեսական գործունեություններն են, որտեղ սահմանափակումներ չկան, և մարդիկ պետք է գնան աշխատանքի, երկրորդը` խանութ` պարենային մթերքներ ձեռք բերելու և այլ պարագաներ, երրորդը` կապված բժշկի գնալու հետ:

Տեղաշարժի սահմանափակումը կապված է նաև տնտեսական գործունեություն իրականացնելու հետ, քննարկման արդյունքում այն տնտեսական գործունեությունները չեն արգելված, որոնք անհրաժեշտ են այս պարագայում և գործող սահմանափակումների շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը: Հնարավոր են խստացումներ և միևնույն ժամանակ հնարավոր են որոշակի թուլացումներ, կախված է իրավիճակից»:

Նրա տեղեկացմամբ` օծանելիքի, հիգիենայի պարագաների հետ կապված գործունեությունը թույլատրվում է, ինչ վերաբերում է շինանյութին, ապա Վարոս Սիմոնյանը նկատեց. - «Առաքման պարագայում, այսինքն` մեծածախ առաքման դեպքում օնլայն եթե վաճառք կարող է իրականացնել, եթե կարող են իրականացնել առաքում, բայց եթե շինարարական գործունեությունը դադարեցված է... դրա համար մանրածախ առևտուրը շինանյութի արգելված է»:

Խաղալիքների խանութների գործունեությունը ևս ժամանակավոր արգելված է, գրախանութներինը` ոչ:

XS
SM
MD
LG