Մատչելիության հղումներ

ԱԳՆ. ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը որպես տարանցիկ երկիր


ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ

Ռուսաստանի կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում` ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը որպես տարանցիկ երկիր, այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հիշեցնում են նաև, Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով:

«Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Խստագույնս հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը», - ասված է հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG