Մատչելիության հղումներ

Արգելվել են միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները


Երևանի տրանսպորտն ախտահանվում է, 14-ը մարտի, 2020թ.
Երևանի տրանսպորտն ախտահանվում է, 14-ը մարտի, 2020թ.

Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ ընդունած որոշման մեջ փոփոխություններ է կատարել, հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

Ըստ այդմ, չեն սահմանափակվում նաև հետևյալ տնտեսական գործունեության տեսակները` թաղանթանյութի արտադրություն, թղթի և ստվարաթղթի արտադրություն, ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն, գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն, թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն, այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով, փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն, թերթերի տպագրություն, արդյունաբերական գազերի արտադրություն, այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում, կրի, գիպսի և գաջի արտադրություն, ալյումինի արտադրություն, թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս, թերթերի հրատարակություն, իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով, կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ:

Արգելվում են ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:

Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ:

XS
SM
MD
LG