Մատչելիության հղումներ

Սոբյանին. «Կորոնավիրուսի վերաբերյալ իրական պատկեր չկա»


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, արխիվ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, արխիվ

Ռուսաստանի Պետական խորհրդում կորոնավիրուսի հարցով աշխատանքային խմբի ղեկավար, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, թե հիմա չկա կորոնավիրուսի մասին հստակ պատկերացում:

«Բանն այն է, որ ստուգումների ծավալը շատ փոքր է, և իրական պատկերացում դրա մասին աշխարհում էլ չկա»,- ասել է Սոբյանինը նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ անցկացված ժողովում:

Սոբյանինը հայտնել է, որ աշխատանքային խումբը կազմել է Դաշնության շրջանների ղեկավարությանը հասցեագրված հանձնարարականներ, որոնցում նշվում են հիվանդանոցների պարտադիր չափանիշները, վերակենդանացման բաժանմունքներում անհրաժեշտ մահճակալների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի թիվը:

Սոբյանինի համոզմամբ, անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անտոն Վայնոն անձամբ հսկողության տակ վերցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում շրջանների ղեկավարների ստանձնած պարտավորությունների կատարումը:

Սոբյանինն ասել է, որ կորոնավիրուսի առումով բարձր դինամիկա գրանցող շրջաններում նպատակահարմար է կիրառել կարանտին սահմանելու այն կարգը, որը կիրառվել է Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում:

XS
SM
MD
LG