Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար. ՀՔԾ


Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գնման` 2018-2019 թվականների գործընթացներում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք:

Համաձայն հաղորդագրության, մասնավորապես, Ա. Վ.-ն ոստիկանությանը պետհամարանիշերի հաշվառման համարանիշեր մատակարարած ընկերության բաժնետերերից մեկը հանդիսացող արտասահմանյան ընկերությունից իր ղեկավարած երկու ընկերությունների անվամբ 2011 թվականից 2019-ի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել է ընդհանուր շուրջ 3,3 միլիոն դոլար գումար, որը չի արտացոլել օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում: Այդ կերպ Ա. Վ.-ն նշված ժամանակահատվածում չի վճարել շահութահարկի և եկամտային հարկի գծով պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի՝ 731 միլիոն241 հազար 54 դրամի հարկեր /տույժ-տուգանքով՝ 1 միլիարդ 528 միլիոն 73 հազար 858 դրամ/:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՔԾ տարածած հաղորդագրությունում ասված է, որնշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանց` ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր երկու ընկերությունների միջև մրցակցությունը սահմանափակելու, ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եղանակով հակամրցակցային գործունեություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG