Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից մահացել է «Ռեալ» ակումբի նախկին նախագահը


Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Լորենցո Սանց

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Լորենցո Սանցը մահացել է կորոնավիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունից:

Սանցը 76 տարեկան էր: Նրա մահվան մասին լուրը երեկ երեկոյան որդին է հաղորդել:

«Հայրս քիչ առաջ վախճանվեց, նա աշխարհի ամենաաշխատասեր մարդկանցից էր, նա չպետք է այսպես հեռանար, նրա կիրքն ու սերն էին «Ռեալ»-ը և ընտանիքը»,- Թվիթերում գրել է Լորենցո Սան Դուրանը:

Սանցն է ժամանակին պայմանագրեր կնքել Ռոբերտո Կարլոսի, Կլարենս Զիդորֆի, Դավոր Շուկերի և «Ռեալ»-ի մեծ թվով այլ աստղերի հետ:

2000 թվականին ակումբի նախագահական ընտրություններում Սանցը պարտվել է ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Սանցի որդին՝ 46-ամյա Ֆերնանդոն, 1996-99 թվականներին խաղացել է Մադրիդի «Ոեալ»-ում, որտեղից տեղափոխվել է «Մալագա»:

XS
SM
MD
LG