Մատչելիության հղումներ

Իրանը մերժում է Վաշինգտոնի օգնությունը


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ուղերձ է հղում Նովրուզի առթիվ, 20 մարտի, 2020թ.
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ուղերձ է հղում Նովրուզի առթիվ, 20 մարտի, 2020թ.

Իրանի իշխանությունները մերժում են կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակություն ցուցաբերելու Վաշինգտոնի առաջարկը: Այդ մասին այսօր երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

«Ամերիկացիները մի քանի անգամ ասել են, թե պատրաստ են մեզ դեղորայք տրամադրել: Նրանք դա կրկնել են մի քանի անգամ` պնդելով, որ մեզ մնում է միայն խնդրել, և նրանք դեղորայք ու սարքավորումներ կառաքեն: Դա բավական տարօրինակ առաջարկ է, քանի որ Վաշինգտոնն ինքը բախվել է այն դեղամիջոցների պակասին, որոնք թույլ կտային դիմակայել կորոնավիրուսի համաճարակին:

Դա են խոստովանում մի շարք ամերիկյան քաղաքների ղեկավարները, ինչպես նաև առողջապահության ոլորտի պաշտոնյաները` ասելով, որ այս հարցում բազմաթիվ խնդիրներ են առկա: Եթե դուք բավարար քանակությամբ սարքավորումներ ունեք, դրանք ձեզ պահեք», - դիմելով ԱՄՆ իշխանություններին` հայտարարում էր Խամենեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG