Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսը շարունակում է ծանր հետևանքներ թողնել


Իրան - Թեհրանի բանկերից մեկի աշխատակիցները, 17-ը մարտի, 2020թ.

Իրանի պետական հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 147 մարդ է մահացել, ինչը մեկ օրում արձանագրված մահվան դեպքերի ամենաբարձր թիվն է երկրում: Այսօրվա տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսից արդեն 1135 մարդ է մահացել:

Իրանը տարածաշրջանում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է: Իրանում կորոնավիրուսի ավելի քան 16 հազար 100 դեպք է արձանագրվել, որը կազմում է Մերձավոր Արևելքում արձանագրված բոլոր դեպքերի 90 տոկոսը:

Կառավարության այսօրվա նիստում նախագահ Հասան Ռոհանին հերքել է իշխանություններին ուղղված մեղադրանքը, թե ժամանակին չեն արձագանքել կորոնավիրուսի սպառնալիքներին: Ռոհանին ասել է, թե կառավարությունն անկեղծ է ժողովրդի հետ ու կորոնավիրուսի բռնկման մասին իսկույն հայտարարել է փետրվարի 19-ին, երբ վարակի մասին հայտնի է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG