Սպիտակ տունն անցած գիշեր տեղեկացրել է, որ ամռանը ԱՄՆ-ում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովն անց է կացվելու հեռակա կարգով` հեռուստակամրջի միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Լարի Քուդլոուն` նշելով, որ այս քայլը հնարավորություն կտա աշխարհի առավել զարգացած պետություններին`«ողջ ուժերը կենտրոնացնել COVID 19-ի համաճարակի հետևանքով ի հայտ եկած առողջապահական և տնտեսական մարտահրավերների հաղթահարման վրա»:
Աշխարհի առավել զարգացած յոթ պետությունների ղեկավարների համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսին Մերիլենդ նահանգնում գտնվող նախագահական Քեմփ Դեյվիդ ամառանոցում: