Մատչելիության հղումներ

Վրաստանում փակվում է խանութների մեծ մասը


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, արխիվ

Իշխանությունը պատրաստ է նաև արտակարգ դրություն հայտարարել։

Մարտի 20-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի երկրում փակվում է խանութների մեծ մասը։

Բացառություն է արվում միայն սննդամթերք վաճառող խանութների, դեղատների, փոստատների, բենզինի լցակայանների և բանկերի բաժանմունքների համար։

Վրաստանում մարտի 19-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հարուցած Covid-19 շնչառական հիիվանդության 40 դեպք։

Վարչապետ Գիորգի Գախարիան նշել է երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորության մասին։

«Այսօրվա դրությամբ մենք դրա կարիքը չունենք, սակայն նախագահի հետ պայմանավորվել ենք, որ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մի քանի ժամում այդ վճիռը կայացնել», - մարտի 19-ին ասել է Վրաստանի վարչապետը։

XS
SM
MD
LG