Մատչելիության հղումներ

Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակում է սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար


Բուժաշխատողը վրաց-ադրբեջանական սահմանին ստուգում է ուղևորի ջերմությունը, արխիվ

Վրաստանը մարտի 18-ից երկու շաբաթով փակում է սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, այս մասին հայտարարել է երկրի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:

Բացի այդ դադարեցվում է երկրի լեռնադահուկային առողջարանների գործունեությունը:

Կառավարությունը նման որոշում է կայացրել Գուդաուրի առողջարանում Չեխիայի և Սլովակիայի քաղաքացիների մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 33 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG