Մատչելիության հղումներ

Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել


Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդ և արվեստագետ Մարինա Խուցիշվիլի, արխիվ

Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել է իշխանի մամլո խոսնակը:

«Նորին գերազանցության վիճակը միանգամայն բարվոք է», - հայտարարել է խոսնակը:

Covid-19 հիվանդության ստուգումն անցկացվել է այս շաբաթասկզբին: Խոսնակի հավաստիացմամբ՝ իշխանը հպատակներին հորդորել է խոհեմություն դրսևորել և հետևել վարակից պաշտպանվելու կանոններին:

62-ամյա Ալբեր երկրորդը պետության ղեկավարն է, նա ինքնամեկուսացվել է և հեռակա կարգով է շփվում կառավարության անդամների հետ:

Մոնակոյում բնակվում է 40 հազար մարդ, այդ փոքրիկ պետությունում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 9 մարդ:

Մոնակոյի հարևան Ֆրանսիան Եվրոպայում կորոնավիրուսից առավել ծանր տուժած երկրներից մեկն է:

XS
SM
MD
LG