Մատչելիության հղումներ

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցեց Չինաստանի ցուցանիշը


Իտալիա - Covid-19 հիվանդությամբ տառապող բնակիչը հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում, Կրեմոնա, 19-ը մարտի, 2020թ․

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մարտի 19-ի երեկոյան հասել է 3 հազար 405-ի, միայն մեկ օրում մահացել է 427 մարդ։

Փաստորեն, Իտալիայում այդ վարակից արդեն ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում, որը համարվում է նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը։ Չինաստանում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 3 հազար 245 մարդ։

Ընդհանուր հաշվով՝ մարտի 19-ի երեկոյան դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 240 հազար դեպք, վախճանվել է մոտ 10 հազար մարդ։ Համավարակի բռնկման այս ընթացքում ապաքինվել է 86 հազար 681 հիվանդ։

XS
SM
MD
LG