Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բարձր պատրաստության ռեժիմ


Կալանչևսկայա երկաթուղային կայարանը, Մոսկվա, 19 մարտի, 2020թ․
Կալանչևսկայա երկաթուղային կայարանը, Մոսկվա, 19 մարտի, 2020թ․

Ռուսաստանի Դաշնության տարածքում կորոնավիրուսի կապակցությամբ սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ։

Դպրոցները և բարձրագույն կրթական հաստատությունները հեռավար կարգով են աշխատում։ Չեղարկվել են բոլոր մարզական և այլ զանգվածային միջոցառումները։

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 52 դեպք։

Ընդհանուր հաշվով Ռուսաստանում վարակվել է շուրջ 200 մարդ։ Այսօր ախտահարվածներից մի տարեց կին մահացել է Մոսկվայի թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոցում։

XS
SM
MD
LG