Մատչելիության հղումներ

Գյուլնարա Քարիմովայի ազատազրկման ժամկետին ավելացրել են 13 տարի և 4 ամիս


Գյուլնարա Քարիմովան, արխիվ։

Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող Գյուլնարա Քարիմովան դատապարտվել է լրացուցիչ 13 տարվա և 4 ամսվա ազատազրկման։

Քարիմովան այդ հոդվածներով 2017 թվականին 10-ը տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն ամիսներ անց խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Այս տարվա մարտի 18-ին Ուզբեկստանի գերագույն դատարանը Քարիմովային և նրա ևս հինգ հանցակիցներին մեղավոր է ճանաչել շորթման, փողերի լվացման և ֆինանսական այլ մեքենայությունների հոդվածներով։

Քարիմովան գտնվում է Տաշքենդի քաղաքային բանտում։ Այս տարվա փետրվարին Քարիմովան նախագահ Շավքաթ Միրզիյոևին հասցեագրված նամակով խնդրել է կարճել քրեական գործը՝ 686 միլիոն դոլար Ուզբեկստանի գանձարան վճարելու դիմաց։

Նախագահի պատասխանի մասին պաշտոնական տեղեկություն դեռևես չկա։

XS
SM
MD
LG