Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում ևս երկու գործ է հարուցվել Գյուլնարա Քարիմովայի դեմ


Գյուլնարա Քարիմովա, արխիվ
Գյուլնարա Քարիմովա, արխիվ

Ուզբեկստանի դատախազությունը ևս երկու քրեական գործ է հարուցել նախկին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովայի դեմ: 10 տարվա ազատազրկման դատապարտված Քարիմովան մեղադրվում է պետական միջոցների հափշտակման, Ուզբեկստանի Հանրապետության շահերին վնասող գործարքներ կնքելու, սպառնալիքների միջոցով խոշոր միջոցներ յուրացնելու մեջ:

Ուզբեկստանի նախկին՝ երկարամյա նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը ավելի վաղ մեղավոր է ճանաչվել մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ շորթում, հարկերից խուսափում, փողերի լվացում: Նրա դեմ ծանր մեղադրանքներ են առաջադրված նաև հայրենիքից դուրս՝ Միացյալ Նահանգներում՝ փողերի լվացման գործով:

Ազատազրկումից առաջ Քարիմովան համարվում էր Կենտրոնական Ասիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը: 23 տարեկանում նա երկրի արտգործնախարարի խորհրդականն էր, հետագայում՝ Ուզբեկստանի դեսպանը Շվեյցարիայում և Իսպանիայում:

XS
SM
MD
LG