Մատչելիության հղումներ

Իրանում ազատ կարձակվեն ևս 10 հազար բանտարկյալներ


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, Թեհրան, 3-ը մարտի, 2020թ․
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, Թեհրան, 3-ը մարտի, 2020թ․

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ներում կշնորհի իրանական բանտերում պահվող 10 հազար կալանավորների, այդ թվում նաև՝ քաղաքական բանտարկյալներին, որոնց այդ երկրում անվանում են «անվտանգության հետ առնչություն ունեցողներ»։

Պաշտոնական Թեհրանի պարզաբանմամբ, ներումը շնորհվելու է Նովրուզի՝ «Պարսկական Ամանորի» կապակցությամբ։

Մինչ այդ իրանական բանտերից արդեն ազատ են արձակվել 85 հազար կալանավորներ։ Իշխանությունն այդ քայլին է դիմել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։

Իրանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք, մահացել է առնվազն 1135 մարդ։

Նովրուզը մեկնարկում է մարտի 20-ին։

XS
SM
MD
LG