Մատչելիության հղումներ

Չինաստանում ավելի ու ավելի քիչ են կորոնավիրուսի նոր դեպքեր արձանագրվում


Չինաստան - Հուբեյ նահանգի մայրաքաղաք Ուհանի դատարկ փողոցները, 10-ը մարտի, 2020թ.

Չինաստանի առողջապահական համակարգի պաշտոնյաներն այսօր հայտնել են կորոնավիրուսի 13 և վարակից մահվան 11 նոր դեպքերի մասին:

Ըստ Առողջապահության ազգային հանձնաժողովի՝ նոր դեպքերից միայն մեկն է արձանագրվել համաճարակի օջախ Ուհանում, մյուսները կապ ունեն դրսի հետ: Իսկ մահվան բոլոր 11 դեպքերը տեղի են ունեցել Հուբեյ նահանգում:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում ևս 900 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից:

Բոլոր դեպքում, կորոնավիրուսի օջախ Չինաստանը մնում է ամենատուժած երկիրը:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից շուրջ 7,5 հազար մարդ է մահացել, կեսից ավելին՝ Չինաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG