Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի նահանջի միտումներ Հարավային Կորեայում


Հարավային Կորեա - Զինվորները՝ հատուկ արտահագուստով, ախտահանում են Սեուլի փողոցները, 9-ը մարտի, 2020թ.

Հարավային Կորեան այսօր հայտնել է կորոնավիրուսի 93 նոր դեպքի մասին: Սա օրական արձանագրվող քանակի նվազում է Հարավային Կորեայի համար, որտեղ վիրուսը լայնորեն տարածված է:

Օրական 100-ից ցածր նվազման միտումն արդեն 4 օր շարունակվում է, չնայած նոր բռնկումների վտանգները չեն վերացել:

Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ավագ պաշտոնյա Յոն Տա-Հոն այսօրվա մամուլի ասուլիսում հայտնել է, որ մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ կորոնավիրուսից բուժվում է 6 հազար 789 մարդ, 1540 մարդ դուրս է եկել կարանտինից լրիվ առողջացած, մահացել է 84 մարդ: Նա նշել է, որ նախորդ մեկ օրվա ընթացքում վարակի 93 նոր դեպք է հաստատվել, 139 մարդ դուրս է եկել կարանտինից, 3 մարդ մահացել է:

Հարավային Կորեայում կորոնավիրուսի նոր դեպքերի նվազումը հույս է ներշնչում, որ Չինաստանի սահմաններից դուրս Ասիական աշխարհամասում համաճարակը նահանջում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG