Մատչելիության հղումներ

Դատախազությունը նախորդ տարի հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը

Միայն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով նախորդ տարվա ընթացքում դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս, որից միայն նույն գործառույթի շրջանակում վերականգնվել է մոտ 2.2 մլրդ դրամը: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել ընդհանուր մոտ 1.7մլրդ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության 76 հայց: Մոտ 6 մլրդ 350 մլն դրամ պահանջով հայցերի քննություն գտնվում է ընթացքի մեջ:

Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 45 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2018թ. այդ ցուցանիշը կազմել է շուրջ 37 մլրդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG