Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց


ՀՀ արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի լայն աշխարհագրական տարածումը՝ Արտգործնախարարությունը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց:

«Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները», - ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:

ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, Արտգործնախարարությունը հորդորում է մինչ վերջնական որոշում կայացնելը «մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար»:

«ԱԳՆ-ն և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները մշտապես կտրամադրեն թարմացվող տեղեկատվություն ճամփորդության հնարավորությունների և տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: ՀՀ-ը իր դիվանագիտական ծառայության ողջ ներուժը ներդնում է արտերկրում գտնվող մեր քաղաքացիների կողքին լինելու և առավելագույնս օժանդակելու համար», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG