Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ևս մոտ 14 հազար դեպք, 862 մարդ մահացել է. ԱՀԿ


Անցած մեկ օրում աշխարհում արձանագրվել է նոր կորոնավիրուսի ևս 13 հազար 903 դեպք, 862 մարդ մահացել է, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Նոր դեպքերի գերակշռող մասը համաճարակի բռնկման առաջին օջախից` Չինաստանից դուրս են: Այժմ էպիկենտրոնը Եվրոպան է, մասնավորապես` Իտալիան, որտեղ հիվանդների թիվն անցնում է 27 հազարից, անցած մեկ օրում մահացել է 349 մարդ:

Իսպանիայում հաստատված 8 հազարից ավելի դեպք կա, Ֆրանսիայում`ավելի քան 6 հազար: Եվրամիությունը երեկ որոշեց 30 օրով սահմանափակել մուտքը Շենգենյան գոտի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG