Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի հաստատված ևս 12 դեպք Հայաստանում, ընդհանուր թվով` 64


Էջմիածին քաղաքի մուտքի մոտ մարդկանց ջերմությունը չափում են, 16-ը մարտի, 2020թ.

Այսօր` ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է:

Հիշեցնենք՝ կառավարության երեկվա որոշմամբ մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։

XS
SM
MD
LG