Ղազախստանի նախագահի հրամանագրով մարտի 16-ին` ժամը 08։00-ից սկսած երկրի տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։
Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը` ժամը 07։00-ը։
Այսօրվանից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: