ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, թե գալիք երկուշաբթի` մարտի 16-ից արգելվելու է նաև բրիտանացիների ու իռլանդացիների մուտքը Միացյալ Նահանգներ:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ավելի վաղ Վաշինգտոնն արգելել էր Եվրամիության անդամ երկրներից մուտքը Միացյալ Նահանգներ, ինչը քաոսային իրավիճակ էր ստեղծել եվրոպական օդանավակայաններում:
Արգելքը չի վերաբերում ամերիկացիներին և ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց: