Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններից


Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդներ է ներկայացրել ճամփորդներին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ:

ԱԳՆ-ն նախ հորդորում է ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության սահմանափակել արտասահմանյան իրենց ուղևորությունները: Այնուամենայնիվ ուղևորություն կազմակերպելիս առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ և ժամանակավորապես խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից:

Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում անհրաժեշտ է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

Միաժամանակ գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով` https://www.mfa.am/hy/consular-registration/:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG