Մատչելիության հղումներ

ԱԳՆ. Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը


Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը, ասված է Արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:

«Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց: Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը», - հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հայաստանում տվյալ պահին կա կորոնավիրուսի հաստատված 15, Վրաստանում՝ 30 դեպք: Երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը տասն օրով կասեցնելու որոշման մասին հաղորդվեց երեկ երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG