Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը ժամանակավորապես կասեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը


Հայ-վրացական սահման, արխիվ

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա», - հավելել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG